Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է աշխարհում ստեղծված իրավիճակի մասին։
«Շատ դժվար հարց է բոլորի համար։ Հույս ունեմ, որ դա որքան հնարավոր է ավելի արագ կավարտվի, քանի որ դրանում ոչ մի լավ բան չկա ոչ մի կողմի համար։
Ես մեծացել եմ պատերազմի ժամանակ և կարծում եմ, որ այն անօգուտ է։ Ինձ տհաճ է տեսնել այդ նկարները։ Ես դրանից ավելի եմ տխրում։
Հույս ունեմ պատերազմը շուտով կվերջանա և քաղաքական գործիչները համաձայնության կհասնեն»,- ասել է «արքայական» ակումբի ֆուտբոլիստը։