Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում՝ մասնավորապես «Ֆիորենտինայում»։ Այս մասին հաղորդում է La Nazione պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը հունվարին հարձակվողի կարիք է զգալու, իսկ Յովիչը թեկնածուներից մեկն է։ Յովիչի զատ, կա նաև մեկ այլ ֆուտբոլիստ, որը կարող է ուժեղացնել «Ֆիորենտինան»՝ Բորխա Մայորալը, որը վարձավճարով ներկայումս «Ռոմայի» կազմում է հանդես գալիս, սակայն Ժոզե Մոուրինյոն նրա խաղադաշտ դուրս չի բերում։