«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ «Ռեալի» և «Պորտուի» լեգենդների հանդիպումը։ «Արքայական ակումբի» վետերանները նվազագույն հաշվով պարտվեցին։
Խաղի միակ գոլը 8–րդ րոպեին խփեց Մ․ Չեխը։
«Ռեալ Մադրիդի» կազմում խաղում էին Կասիլյասը, Կարամբյոն, Արբելոան, Կամպոն, Ռ․ Կառլոսը, Ֆիգուն, Զեեդորֆը, Սոլարին, Զիդանը, Մորիենտեսը, Ռաուլը, Մակմանամանը, Բույոն, Միլյան, Կանիսարեսը, Ռ․ Բրավոն, Պավոնը, Ֆ․ Սանսը, Գրաներոն, Ամավիսկան, Մ․ Վասկեսը, Բուտրագենյոն, Ալֆոնսոն, Բապտիստան։
Հարկ է նշել, որ Կասիլյասը առաջին խաղակեսում պաշտպանեց «սերուցքայինների» դարպասը, իսկ երկրորդում՝ «Պորտուի»։
Հիշեցնենք, որ խաղը բարեգործական բնույթ էր կրում և հավաքված ողջ միջոցները կտրամադրվեն սկրելոզով հիվանդների բուժմանը։