ՊՍԺ-ն մեկ ամսվա տարբերությամբ անվճար ձեռք բերեց «Ռեալի» ու «Բարսելոնայի» ավագներին։
Հուլիսի 8-ին Սերխիո Ռամոսը ներկայացվել էր որպես ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ այն բանից հետո, երբ չկարողացավ պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության հասնել «Ռեալի» հետ։
Պատմությունը կրկնվում է արդեն Լեո Մեսսիի հետ։ Արգենտինացին պայմանավորվել էր «Բարսելոնայի» հետ, սակայն Լա լիգայի ֆինանսական պահանջների պատճառով գործարքը չհաջողվեց կատարել, ինչի արդյունքում նա նույնպես անվճար կհայտնվի ՊՍԺ-ում։ Ռամոսը 35 տարեկան է, Լիոնել Մեսսին՝ 34։