Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։
«Մենք չկարողացանք իրար հետ աշխատել վերջին տարում, երբ նա այստեղ էր, սակայն դրա նախորդ տարում ես «Կաստիլյայում» էի ու Կառլոն ինձ մի քանի անգամ հրավիրել է առաջին թիմի հետ մարզվելու, այնպես որ մենք փոքր-ինչ ծանոթ ենք իրար։ Ես պետք է շարունակեմ աշխատել՝ գլխավոր մարզչի մոտ վստահություն ձեռք բերելու համար։
Նրա ուղին ֆուտբոլում տպավորում է. նա հաղթող է ու հիանալի մարզիչ։ Սա այն է, ինչ մեզ պետք է տիտղոսներ հաղթելու համար»,- ասել է նա։