«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը դեռևս չի երկարաձգել պայմանագրի ժամկետը: Հիշեցնենք, որ իսպանացու ներկայիս համաձայնագիրը ուժը կորցնում է գալիք ամռանը:
Ինչպես հաղորդում է Goal-ը, մադրիդյան ակումբը պատրաստ է Ռամոսին առաջարկել միայն մեկ տարվա պայմանագիր, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է գործակցությունը շարունակել երկու տարով: Նշվում է, որ կողմերը դադարեցրել են բանակցություններն ու մտադիր են դրանց վերադառնալ հունվարին:
Ավելի վաղ շշուկներ կային, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուսն» ու ՊՍԺ-ն:
2020/21 մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am