COPE-ի հաղորդմամբ՝ Կիլիան Մբապեն «Ռեալում» 5 տարում ցանկանում է 300 մլն եվրո գումար աշխատել։
«Արքայական» ակումբի ու Մբապեի միջև բանավոր համաձայնությունը 200 մլն եվրո էր, բայց հիմա Մբապեն ևս 100 մլն եվրո է պահանջում։ «Ռեալը» մերժել է Մբապեի պահանջն ու հանդիպում նշանակել ֆուտբոլիստի հետ։
Հաղորդվում է, որ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է հանդիպելու Մբապեի հետ։ ՊՍԺ-ն, իր հերթին, հույս ունի երկարաձգել ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ու պատրաստ է բավարարել ֆուտբոլիստի յուրաքանչյուր ֆինանսական պահանջ։