Պաշտոնական․ Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան հաջողությամբ վիրահատվել է։
Այն կատարվել է բժիշկ Լեյեսի կողմից՝ «Արքայական ակումբի» բուժանձնակազմի վերահսկողության ներքո։
31–ամյա դարպասապահը առաջիկայում կսկսի վերականգնողական գործընթացը, որից հետո հստակ պարզ կդառնա, թե քանի շաբաթ բաց կթողնի նա։
Հիշեցնենք, որ բելգիացին վերականգնվում էր ծնկի խաչաձև կապանների պատռվածքի հետևանքով առաջացած վնասվածքից, որի պատճառով օգոստոսից խաղադաշտ դուրս չի եկել։
Մարտի 19–ին հաղորդագրություն տարածվեց, որ Կուրտուան մարզման ժամանակ աջ ծնկի ներքին մենիսկի պատռվածք է ստացել։