Կիրակի «Ռեալի» ֆուտբոլիստները մարզվել են «Վալդեբեբասում»՝ պատրաստվելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» դեմ խաղին:
Այն խաղացողներն, ովքեր «Կադիսի» հետ հանդիպմանը դուրս էին եկել մեկնարկային կազմում, աշխատել են մարզասրահում: Մյուս ֆուտբոլիստներն աշխատել են գնդակին տիրելու, կոմբինացիան խաղի կատարելագործման ու դարպասին հարվածները զարգացնելու վրա:
Մարիանոն, Ռամոսը, Դանի Կարվախալն ու Ալվարո Օդրիոսոլան նույնպես մարզվել են մարզասրահում:
«Ռեալ» - «Շախտյոր» խաղը կայանալու է հոկտեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 20:55-ին:
Fanat, Realmadrid.am