Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Մադրիդի «Ռեալի» դեմ ԱՄՆ-ում հուլիսի 31-ի լուսաբացին կայացած հանդիպումը, որում իտալական ակումբը զիջեց 0-2 հաշվով:
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, խաղում էինք Եվրոպայի ուժեղագույն թիմի դեմ: Ամեն ինչ արեցինք՝ պայքարի մեջ մնալու համար:
Գոհ եմ տղաների խաղից, աճ կա, բայց սպասում ենք որոշ խաղացողների վերադարձին:
Երկու թիմերն էլ շատ գոլային պահեր ունեին: Հարկավոր է համբերատար լինել ու սպասել հնարավորությանը:
Մի քանի օր կհանգստանանք, որից հետո կվերադառնանք մարզումներին, քանի որ առջևում առաջնության մեկնարկն է»,- ասել է Ալեգրին: