Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է երկարաձգել «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը։
36-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրն անցյալ մայիս է կնքվել և ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նա համաձայնվել է աշխատավարձի իջեցման ու հիմա ակումբը պատրաստ է քննարկել համագործակցությունը շարունակելը։
Մոդրիչը ծրագրում է մարզական կարիերան ավարտել «Ռեալի» կազմում։ Ֆուտբոլային որակներից զատ, մադրիդյան ակումբին դուր է գալիս Լուկայի նշանակությունն ակումբի երկրպագուների համար։