«Միլանի» մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հաստատել է, որ ակումբը ցանկանում է գնել «Ռեալի» հարձակվող Բրահիմ Դիասի տրանսֆերային իրավունքները։
«Մենք լավ ենք համագործակցում «Ռեալի» հետ։ Մենք տրանսֆերը կքննարկենք մրցաշրջանի վերջում։ Հավատում ենք, որ կան պայմաններ, որ Դիասը շարունակի հանդես գալ մեր թիմում»,- ասել է նա։