Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Քինգսլի Քոմանը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։
Բացի այդ, նա ոչ միայն չի մասնակցի ՉԼ–ի կիսաեզրափակիչում «Ռեալի» դեմ պատասխան խաղին, այլ կարող է բաց թողնել նաև Եվրո–2024–ը։
Հիշեցնենք, որ «սերուցքայինների» ու մյունխենցիների միջև առաջին հանդիպումը կկայանա «Ալիանս Արենայում»՝ ապրիլի 30–ին, իսկ պատասխան հանդիպումը «Սանտիագո Բեռնաբեուում»՝ մայիսի 8–ին։