«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը կարող է գլխավորել «Ռեալի» հիմնական թիմը, հաղորդում է Marca-ն։
43-ամյա մասնագետը հանդիսանում է գլխավոր թեկնածուն, եթե Զիդանը, այնուամենայնիվ, որոշի հեռանալ ակումբից։
«Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է նաև այլ թեկնածուների, սակայն Ռաուլը գրեթե բոլորին գոհացնում է։
Ռաուլը 1994-2010 թվականներին հանդես է եկել «Ռեալի» կազմում, որտեղից տեղափոխվել «Շալկե» ու 2 տարի խաղացել։ Հաղորդվում էր, որ «Այնտրախտը» նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով։