• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հետաքրքիր վիճակագրական տվյալներ «Գրանադա»-«Ռեալ» խաղից հետո

Լուրեր

Հետաքրքիր վիճակագրական տվյալներ «Գրանադա»-«Ռեալ» խաղից հետո
14.05.2021
2683 0

Լա լիգայի հերթական տուրում «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Գրանադային»։ Ներկայացնում ենք որոշ հետաքրքիր վիճակագրական տվյալներ։

1. «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը 4-րդ ջախջախիչ հաշվով հաղթանակն էր «Ռեալի» համար այս մրցաշրջանի ողջ մրցաշարերում։ Նախքան այդ «Ռեալը» 3 գոլի տարբերությամբ հաղթել էր «Կադիսին» (3-0), «Հուեսկային» (4-1) ու «Ալավեսին» (4-1):

2. «Ռեալը» դարձավ Լա լիգայի պատմության երկրորդ ակումբը, որի կազմում 2000 թվականից հետո ծնված երկու ֆուտբոլիստ արդյունավետ փոխանցմամբ են աչքի ընկնում (Միգել ու Մարվին):

3. Կարիերայում 2-րդ անգամ Մոդրիչը ազգային առաջնություններում 4 գոլի հեղինակ է դառնում։ Ավելի վաղ նա այդ ցուցանիշը գրանցել էր «Տոտենհեմում»։

4. Միգելը դարձավ «Ռեալի» պատմության երկրորդ ամենաերիտասարդ (19 տարեկան և 290 օրական) ֆուտբոլիստը Լա լիգայի շրջանակներում, որը գոլային փոխանցում է  կատարում (առաջինը Բրահիմն է՝ 19 տարեկան և 240 օրական):

5. «Գրանադայի» դեմ խաղում «Ռեալի» մեկնարկային կազմի միջին տարիքը 26 տարեկան 18 օրական էր։ Սա Լա լիգայի այս շրջանակներում ամենաերիտասարդ կազմն էր։

6. «Գրանադան» «Ռեալի» դեմ վերջին 19 խաղից 18-ում պարտվեց։

7. Ազարը մրցաշրջանի առաջին գոլային փոխանցումը կատարեց։

8. Բենզեման «Գրանադայի» դեմ վերջին 15 խաղերում իր 13-րդ գոլը խփեց։

9. Այս խաղը «Ռեալի» կազմում 100-րդն էր Վալվերդեի համար։


Ամենակարդացված