Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ չէ ձմռանը նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակահարմարության հարցում, հաղորդում է Relevo–ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և «սերուցքայինների» տնօրեն Խոսե Անխել Սանչեսը ցանկանում են նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել ձմռանը։
«Արքայական ակումբի» հիմնական խնդիրը կենտրոնական պաշտպանի դիրքն է։ «Ռեալում» կարծում են, որ այդ դիրքի իդեալական թեկնածուն «Ալ Նասրը» ներկայացնող Էմերիկ Լապորտն է, սակայն գործարքը կարող է չկայանալ պայմանավորված տնտեսական գործոններով։