«Ռեալը» ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը, հաղորդում է լրագրող Խոսեպ Պեդրերոլը՝ El Chiringuito TV-ին տված հարցազրույցում։
«Ռեալի» նպատակը Մբապեին թիմ հրավիրելն է։ Ազարի տրանսֆերը հանվել է վաճառքի։ Նրան անձեռնմխելի չեն համարում ու դա այդպես չէր նաև նախքան տրանսֆերային շուկայի բացումը։
30-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղերում 3 գոլի հեղինակ է դարձել։