Մադրիդի «Ռեալը» կհայտարարի, որ ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել թիմի հետ Եվրոպայի առաջնության մեկնարկից (հունիսի 14) առաջ, հաղորդում է RMC Sport-ը։
25–ամյա ֆուտբոլիստի հետ կապված «Ռեալն» ու ՊՍԺ–ն պաշտոնական հայտարարություն չեն տարածի նախքան այն պահը, քանի դեռ երկու թիմերն էլ պայքարում են Չեմպիոնների լիգայի տիտղոսի համար և կարող են հանդիպել միմյանց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։