«Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հակիմին խոսել է անցյալ ամառ «Ռեալից» միլանյան ակումբ տեղափոխվելու մասին։
«Ռեալն» իմ տունն էր, ես ցանկանում էի այնտեղ խաղալ, բայց ակումբում այլ որոշում ընդունեցին։ Ինձ հաճելի չէ, երբ ասում են, որ ես վախեցա մրցակցությունից։ Ես զգում էի՝ որ պատրաստ եմ։
Չգիտեմ՝ նման որոշում Զիդանն է կայացրել, թե ակումբն անձամբ։ Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ ես պետք է հեռանայի»,- ասել է Հակիմին։