• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ազարը բժիշկների հետ շփվելու նպատակով մեկնել է Բելգիայի հավաքականի ճամբար

Լուրեր

Ազարը բժիշկների հետ շփվելու նպատակով մեկնել է Բելգիայի հավաքականի ճամբար
25.03.2021
1929 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը երեկ այցելել է Բելգիայի հավաքականի ճամբար։

Ֆուտբոլիստը ներկա է գտնվել ազգային հավաքականի իր թիմակիցների մարզմանն ու ճշվել նրանց հետ։ Նրանք մարտի 27-ին ԱԱ-ի որակավորման փուլի շրջանակներում կմրցեն Չեխիայի հետ։

Այցի նպատակն է եղել թիմի բուժական շտաբի հետ շփվելը։ 30-ամյա կիսապաշտպանը երկար խոսել է գլխավոր ֆիզիոթերապևտի հետ։

Հիշեցնենք, որ Ազարը հրաժարվել է վիրահատությունից ու նախընտրել վնասվածքից վերականգնվելու կոնսերվատիվ տարբերակ։ Դա է պատճառը, որ նա Եվրո-2020-ին մասնակցության շանսեր դեռ պահպահում է։