Թուրինի «Յուվենտուսը» նամակ է ուղարկել «Ռեալին» ու «Բարսելոնային», որտեղ ասվում է, որ թուրինցիները իրավաբանական գործընթաց են սկսում՝ Սուպերլիգայից դուրս գալու համար:
Նման որոշում թուրինցիները կայացրել են, քանի որ ցանկանում են ապահովագրել իրենց և լավ հարաբերությունները վերականգնել ՈԻԵՖԱ-ի հետ:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը հայտնի սկանդալի պատճառով կարող է հաջորդ տարի զրկվել եվրագավաթներից: