Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարիերան կարող է շարունակել «Բավարիայում», հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով, 29-ամյա իսպանացին, որի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ գործում է մինչև 2021 թվականի հունիսը, բանակցություններ է վարում մյունխենցիների հետ։
2020/21 մրցաշրջանը Վասկեսը մասնակցել է «Ռեալի» 31 հանդիպման, դարձել 2 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։