Մադրիդի «Ռեալի» նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վերջին ֆուտբոլային գերաստղն է, որ վարակվել է կորոնավիրուսով:
Կրիշտիանուն կինքնամեկուսանա մինչև հոկտեմբերի 23-ը և Պորտուգալիայի հավաքականի կազմում չի մասնակցի չորեքշաբթի Շվեդիայի ընտրանու դեմ խաղին:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդում է, որ ֆուտբոլիստն ախտանշաններ չունի:
Նշենք, որ վերջին օրերին Կրիշտիանուն բավական ակտիվ շփում է ունեցել ինչպես Պորտուգալիայի հավաքականում իր թիմակիցների, այնպես էլ Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակիցների հետ:
Պորտուգալիայի հավաքականի հետ ընթրիք՝
Կրիշտիանու Ռոնալդուն վերջին օրերին շփվել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից, մասնավորապես, Ռաֆայել Վարանի ու Սերխիո Ռամոսի հետ:
Fenomeno, Realmadrid.am