Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները մարզում են անցկացրել «Ռեալ Մադրիդ Սիթիում» առանց հավաքականներ հրավիրված խաղացողների:
Մարզումն անցկացվել է՝ համաձայն Լա լիգայի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բժշկական արձանագրության:
Լուկաս Վասկեսը, Ալվարո Օդրիոսոլան, Ֆեռլան Մենդին ու Կարիմ Բենզեման աշխատել են մարզասրահում, իսկ Ֆեդերիկո Վալվերդեն շարունակում է իր վերականգնման գործընթացը: