«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կարլես Պույոլը ասել է, թե ինչու չի մտածել «Ոսկե գնդակն» ստանալու մասին:
«Երբեք չեմ մտածել «Ոսկե գնդակի» մասին: Դժվար է հավակնել այդ մրցանակին, երբ հանդես ես գալիս Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանում: Այն պարագայում, երբ կային Չավին ու Ինյեստան, ինչպես նաև այլ չեմպիոններ, ովքեր շատ դեպքերում ոչնչով չէին զիջում նրանց»,- իսպանացու խոսքերը փոխանցում է TMW-ն:
Հիշեցնենք, որ 2018 թվականին «Ոսկե գնդակին» արժանացել էր «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
Fanat, Realmadrid.am