Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը «Բետիսի» դեմ հանդիպմանը վնասվածքի պատճառով փոխարինվել է՝ առաջին կեսին ավելացված ժամանակի 1-ին րոպեին իր տեղը զիջելով Լուկա Մոդրիչին:
Իսպանական AS-ը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ գերմանացի կիսապաշտպանը ազդրի կամ մկանային վնասվածք ունի:
Կրոսի մասնակցությունը «Ռեալի» առաջիկա խաղին, որը կայանալու է սեպտեմբերի 30-ին «Վալյադոլիդի» դեմ, հարցականի տակ է:
Ավելի մանրամասն տեղեկություն կլինի բուժզննումից հետո:
Fenomeno, Realmadrid.am