Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Լա լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցյալ ամիս ֆրանսիացին Լա լիգայի 3 խաղերում 5 գոլի հեղինակ է դարձել։ 33-ամյա հարձակվողը աչքի է ընկել «Ատլետիկոյի» (1-1), «Սելտայի» (3-1), ինչպես նաև «Էլչեի» դեմ խաղում դուբլով (2-1):
Այս մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողը մասնակցել է Լա լիգայի 24 հանդիպման, դարձել 17 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։