Լուրեր

«Ռեալը» կարող է 60 միլիոն եվրո վճարել Էնդրիկի համար
05.12.2022
2199 0

Մադրիդի «Ռեալը» կարող է «Պալմեյրասի» 16-ամյա հարձակվող Էնդրիկի տրանսֆերի դիմաց խոշոր գումար վճարել:

Marca-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ բանակցությունների է վարում և պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո:

Մադրիդյան ակումբը լի է վճռականությամբ և ցանկանում է հրավիրել Էնդրիկին 2024 թվականին, երբ լրանա նրա 18 տարեկանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» չի պատրաստվում Հոլանդին գնել՝ հաճախակի վնասվածքների և բարձր աշխատավարձի համար: