Լուրեր

«Ռեալի» 3 ֆուտբոլիստ հաջորդ տարի կլքի ակումբը
06.09.2021
4333 0

«Ռեալը» ծրագրում է հրաժեշտ տալ մի քանի ֆուտբոլիստի, որոնց պայմանագրերը ավարտական փուլում են։

2022 թվականի ամռանն ազատ գործակալներ կդառնան Մարսելոն, Իսկոն ու Գարեթ Բեյլը։ Նրանք, ամենայն հավանականությամբ, Մադրիդը կլքեն մարզական ու ֆինանսական պատճառներով։

Մեկ տարի անց նաև Լուկա Մոդրիչի պայմանագրի ժամկետն է լրանում, սակայն «Ռեալը» կարող է ևս մեկ տարով երկարաձգել։