Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները կապ են հաստատել «Սպարտակի» դարպասապահ Ալեքսանդր Մաքսիմենկոյի հետ, հաղորդում է «ЭкСпорт» տելեգրամ-ալիքը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, բաց թողել 29 գոլ։
Transfermarkt-ը 11 մլն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։