Լուրեր

Կրոսը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
20.09.2021
2765 0

«Վալենսիայի» դեմ տարած հաղթանակից հետո «Ռեալն» այսօր մարզում է անցկացրել։ Մադրիդյան ակումբի կիսապաշտպան Թոնի Կրոսն արդեն մարզվում է գնդակով։

Գերմանացին վնասվածքի պատճառով բաց էր թողել Լա լիգայի մրցաշրջանի մեկնարկը, սակայն հիմա արդեն մոտ է լիովին ապաքինվելուն։ Հնարավոր է՝ նա «Մալյորկայի» կամ «Վիլյառեալի» դեմ խաղում հայտնվի մեկնարկային կազմում։

Գարեթ Բեյլը, Դանի Սեբալյոսը, Մարիանո, Մարսելոն ու Ֆերլան Մենդին թիմին առանձին մարզվել են մարզասրահում։