«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», վերջին շրջանում արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում։
31-ամյա կիսապաշտպանը 3 (2+1) միավոր է վաստակել «գոլ + գոլային փոխանցում» համակարգում, վերջին երկու խաղերում։
Հինգշաբթի օրը Բեյլը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպա լիգայի շրջանակներում։ Այսօր արդեն ուելսցին գոլային փոխանցում կատարեց ԱՊԼ-ում, «Վեսթ Հեմի» դեմ խաղում։