Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ամենայն հավանականությամբ, վարձակալության ժամկետի ավարտից հետո կվերադառնա Լոնդոնի «Չելսի», հաղորդում է AS-ը:
Սա պայմանավորված է Լունինի լավ խաղով և Կուրտուայի մոտալուտ վերադարձով:
Ընթացիկ մրցաշրջանում Կեպան մասնակցել է 15 հանդիպման, բաց է թողել 12 գոլ և 7 անգամ անառիկ պահել դարպասը:
29-ամյա իսպանացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: