Լուրեր

«Բարսելոնա»-«Կադիս» հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով
21.02.2021
2806 0

Լա լիգայի առաջնության շրջանակներում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում էր «Կադիսի» հետ։ Արձանագրվեց 1-1 հաշիվը։ Լիոնել Մեսսիի 11-մետրանոցին (32') պատասխանեց Ալեքս Ֆերնանդեսը՝ կրկին 11-մետրանոցով (89'):

Կատալոնական ակումբն արդեն 5 միավոր է զիջում «Ռեալին», թեև 1 խաղ պակաս է անցկացրել։