Բողոքարկման կոմիտեն անտեսել է «Ռեալի» բողոքը՝ չեղարկելու թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի երկխաղյա որակազրկումը։ Այսպիսով, անգլիացին Լա Լիգայի շրջանակում բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները՝ «Ժիրոնայի» և «Բետիսի» դեմ։
Հիշեցնենք՝ փետրվարի 19-ին հայտնի դարձավ, որ Բելինգեմը երկու հանդիպման որակազրկում է ստացել՝ Լա լիգայի 24-րդ տուրի «Ռեալ» – «Օսասունա» հանդիպման գլխավոր մրցավարի հասցեին «անպարկեշտ արտահայտություն» օգտագործելու համար։
Խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու հենց ֆուտբոլիստը հերքել էին, որ Բելինգեմը վիրավորական խոսքեր է ասել մրցավարին։