Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն, որը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել, երկրորդ օրն է ինչ մարզվում է ընդհանուր խմբի կազմում։
Երկու–երեք շաբաթ անց նա պետք է բուժանձնակազմի թույլտվությունը ստանա՝ հանդիպումներին մասնակցելու համար։
Վերադարձի որևէ կոնկրետ օր հայտնի չէ, մամուլը փորձում է «գուշակություններով» զբաղվել, սակայն 100 տոկոսանոց տեղեկություն որևէ մեկին հայտնի չէ։
Հայտնի է միայն այն, որ Էդերը թիմին կկարողանա օգտակար լինել ապրիլին։