Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Ատլետիկոյի» հետ։
Առաջին հանդիպումը կկայանա մարտի 5–ին «Սանտիագո Բեռնաբեուում», իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 12–ին։
Դիեգո Սիմեոնե («Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ). «Չեմպիոնների լիգայի վիճակահանությու՞նը, մեզ հիանալի հանդիպումներ են սպասվում «Ռեալի» հետ։ Մենք պատրաստ ենք նրանց դեմ խաղերին։
Դժվար խաղային օրացու՞յցը, մեր բախտը բերել է, որ շատ երկար ժամանակ շատ հանդիպումներ ենք անցկացրել։ Այս մրցաշրջանը բացառություն չի լինի»։