Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբայի շրջապատը հերքել է այն տեղեկությունը, համաձայն որի պաշտպանը վնասվածքից կապաքինվի միայն 2025 թվականին։ Ավստրիացու նպատակը հոկտեմբերին «Արքայական ակումբի» խաղերին մասնակցելն է։
Բացի այդ, 32–ամյա ֆուտբոլիստը հասկանում է, որ առաջիկայում թիմը համալրվելու է Յորոյով, ինչը կմեծացնի մրցակցությունը, սակայն Ալաբան պատրաստ է դրան։