Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է «Բավարիայի», «Ռեալի» և իր նախկին թիմակից Խոսելուի մասին։
«Ռեալի» խաղերն ընդդեմ «Բավարիայի» կարծես «Էլ Կլասիկո» լինեն, սակայն միջազգային մակարդակում։ Այս թիմերը Եվրոպայի ամենահաջողակ թիմերն են։
Նախորդ մրցաշրջանում մենք Խոսելուի դուբլի շնորհիվ հաղթեցինք մյունխենցիներին, որի կարիերան հետաքրքիր ստացվեց։ Նրա գոլերը «Բավարիայի» դեմ միշտ կմնան մադրիդիստների սրտում։
Բացի այդ էլ, Խոսելուն պարզապես հրաշալի տղա է և մեծ պրոֆեսիոնալ»,– անգլիացու խոսքը մեջբերում է AS–ը։