Մադրիդի «Ռեալի» դարպասապահ, 17–ամյա Իլյա Վոլոշինն առաջին անգամ մարզվել է առաջին թիմի հետ, հաղորդում է АS–ը։
Մադրիդյան ակումբում այսպես են մեկնաբանել երիտասարդի խաղը․ «Չնայած 202 սանտիմետր հասակին, նրա՝ ոտքերով խաղալու ունակությունը պարզապես խելագարություն է»։
Վոլոշինն այս տարվա հունվարին է 70 հազար եվրոյի դիմաց «Ռայո Մահադաոնդայից» տեղափոխվել Մադրիդ։
Իլյան հանդես է գալիս «Ռեալի» Մ17 թիմում և նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը։