MadridistaReal-ի հաղորդմամբ՝ մոտակա ժամանակներս «Ռեալը» մտադիր է երկարաձգել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Ակումբը կարծում է, որ խորվաթը կարող է բարձր մակարդակով հանդես գալ ու նրան մեկ տարվա պայմանագիր է առաջարկելու, որը կգործի մինչև 2022 թվականը։
Իսկոն, Մարսելոն, ու Գարեթ Բեյլն ակումբից առաջարկ չեն ստանա ու կհեռանան ազատ գործակալի կարգավիճակով։