«Ռեալը» որոշել է հետաձգել «Ռեննի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային ձեռք բերելու գործընթացը, հաղորդում է AS-ը։
Ֆրանսիացու ներկայացուցչի ու «Ռեալի» միջև բանակցությունները սկսել էին դեռ մեկ ամիս առաջ, բայց հիմա հետաձգվել են ամենաքիչը մինչև ապրիլ ամիս։
«Սերուցքայինները» մտադիր են տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները կորոնավիրուսի համավարակի հետ կապված ու թե ինչքան հեռու կգնա ակումբը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որ կարողանան բյուջեի մասին հստակ պատկերացում կազմել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կամավինգան հետաքրքրել է «Բավարիային»։