«Ոսկե գնդակ» 2024–ի մրցանակաբաշխությանը մնացել է ընդամենը երկու ամիս և «Ռեալի» նախկին հարձակվող Խամես Ռոդրիգեսն ասել է՝ ով է արժանի այդ մրցանակին։
«Ըստ իս, եթե խոսենք տիտղոսների մասին, Դանի Կարվախալն արժանի է հաղթանակի։ Նա պայքարում էր և լավ էր խաղում ամբողջ մրցաշրջանում։ Ջուդ Բելինգե՞մը, վստահ չեմ, Վինիսիու՞սը, նա լավ հանդես չեկավ Ամերիկայի գավաթում»։