Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը տրանսֆերային առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», հաղորդում է OK Diario–ն։
Անգլիական ակումբը ցանկանում է հրավիրել 25–ամյա ուկրաինացուն, սակայն վերջինս դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի հարցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» ղեկավարությունը և Կառլո Անչելոտին կարծում են, որ Լունինը ահռելի պոտենցիալ ունի, այդ պատճառով էլ ցանկանում են շարունակել համագործակցությունը։