«Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի կարիերան կարող է անակնկալ շարունակություն գտնել։
«Արքայական ակումբի» հետ պայմանագիրը երկարաձգելու կամ եվրոպական այլ ակումբ տեղափոխվելու փոխարեն նա կարող է տեղափոխվել սաուդյան առաջնություն։
Լունինի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է հաջորդ ամառ և բանակցություններում առաջընթաց չի նկատվում։
Իսպանական պարբերականները հաղորդում են, որ այս պահին նոր դարպասապահի փնտրում են սաուդյան երկու թոփ ակումբներ՝ «Ալ Նասրն» ու «Ալ Իթիհադը»։