Լուրեր

Տեբաս․ «Պերեսը վատ մարդ է ֆուտբոլի համար»
13.07.2024
2136 0

Խավիեր Տեբաս․ (Լա լիգայի նախագահ). «Ռեալ Մադրիդը» հանդես է գալիս բոլոր այն բաների դեմ, ինչ անում է Լա լիգան։ Մեզանից շատերը դեմ են Սուպերլիգային, բայց Պերեսը դա տենչում է և կփորձի հասնել գաղափարի իրականացմանը՝ նախքան «Ռեալից» հեռանալը։

«Ռեալ Մադրիդը» մեծագույն ակումբ է, որի աշխատանքը ես գնահատում եմ 10 հնարավորից 10։ «Ռեալը» հիանալի է ղեկավարում, բայց ակումբը ղեկավարելը մի բան է, իսկ սեփական գաղափարները փաթաթելը՝ բոլորովին այլ։ Եվրոպական ֆուտբոլը մերժում է Պերեսի գաղափարները, բայց նա չի տեսնում։

Պերեսը վատ մարդ է ֆուտբոլի համար։ 26 երկիր հայտարարել են, որ դեմ են Սուպերլիգային։ Ինչու մյուսները չեն քննադատում Ֆլորենտինոյի՞ն, Իսպանիայի ամենամեծ հեղինակություն ունեցող մարդկանցից մեկին քննադատելը դժվար է։

Ես հասկանում եմ դա և չեմ ցանկանում մանրամասնելի մեջ խորանալ, բայց դուք հասկացեք՝ ինչ նկատի ունեմ»։