Լուրեր

Մբապեի եղբայրն արդեն գոլերը տոնում է Բելինգեմի ոճով
21.02.2024
1442 0

Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Կիլիան Մբապեի եղբայրը ՊՍԺ–ի հետ բանակցություններ է վարում՝ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելու համար։

16–ամյա Էթանը ՊՍԺ–ի կազմում նորամուտը նշել է «Մեցի» դեմ խաղում՝ փոխարինման մտնելով 92–րդ րոպեին։

Հաղորդվում էր, որ Մբապեի եղբայրը ցանկանում է մնալ Փարիզում, սակայն Կիլիանի՝ ՊՍԺ–ից հեռանալու մասին հայտարարելուց հետո Էթանը կարող է մտափոխվել։

Երիտասարդական թիմում Մբապե Կրտսերն արդեն գոլերը տոնում է «Ռեալի» կիսապաշատպան Ջուդ Բելինգեմի ոճով։