AS-ի հաղորդմամբ՝ Կիլիան Մբապեն «Ռեալում» տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ կստանա (հարկումից հետո):
Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա Մբապեն կդառնա «Ռեալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ ՊՍԺ-ում նա տարեկան 13 մլն եվրո է վաստակում, ինչը միայն Լիոնել Մեսսիից ու Նեյմարից է քիչ։
Մբապեի ու «Ռեալի» միջև պայմանագիրը համաձայնեցված է ու մոտակա ժամանակներս ակումբները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։