• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ որքան աշխատավարձ կստանա Մբապեն, եթե տեղափոխվի «Ռեալ»

Լուրեր

Հայտնի է՝ որքան աշխատավարձ կստանա Մբապեն, եթե տեղափոխվի «Ռեալ»
12.08.2021
4300 0

Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխվել։

ABC-ն հաղորդում է, որ ֆուտբոլիստն արդեն գիտի՝ ինչ պայմաններով է պայմանագիր կնքելու մադրիդյան ակումբի հետ։

Ֆրանսիացին 6 տարով պայմանագիր կկնքի՝ տարեկան մոտ 25 մլն եվրո աշխատավարձով։ Բացի այդ, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխության ժամանակ նա 40 մլն եվրո բոնուս կստանա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն չի ցանկանում մինչև 2022 թվականը Մբապեին բաց թողնել «Ռեալ։


Ամենակարդացված