Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն և նրա ընտանիքը ցանկանում են գնել «Կան» ֆուտբոլային ակումբը, հաղորդում է RMC Sport–ը։
25–ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մեծացնել իր կապիտալը։ Մբապեն մանկության տարիներին խաղացել է «Կանի» ակադեմիայում»։ 2019/20 մրցաշրջանից հետո թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբում» Մբապեի շնորհանդեսը կկայանա հուլիսի 16–ին։